Լրահոս կանանց համար
Ինչ է պատմում Ձեր մասին շրթներկը. ԹԵՍՏ

Հավատացեք, որ շրթներկն իսկապես կարող է շատ բան պատմել իր տիրուհու մասին: Դրա համար միայն հանեք շրթներկի կափարիչն ու գտեք Ձեր տարբերակը…
1. Եթե ձեր շրթներկի ձևը համապատասխանում է նկարում ներկայացված շրթներկերից առաջինին, ապա դուք հաստատ հետևում եք կանոններին, հետևողական եք, ամաչկոտ եք, այդքան էլ չեք սիրում ուշադրության կենտրոնում լինել: Ձեր զսպվածությանը և կազմակերպելու ունակությանը միայն նախանձել կարելի է:
2. Իսկ այսպիսի սրածայր շրթներկի տիրուհին բավականին սուր լեզու ունի, սիրում է վիճել: Նա բռնկվող է և ինքնավստահ: Չի հանդուրժում սահմանափակումները: Պատրաստ է ազատ շփվել, սակայն ընկերներին ընտրում է մեծ զգուշությամբ:
3. Եթե շրթներկը հավասարապես կլորացած է, բայց ունի սուր ծայր, ապա սա այն կնոջն է պատկանում, ով ծնվել է ընտանիքի ամրությունը պահպանելու համար: Ընտանիք, տուն, մտերիմներ… Սա նրա համար ամենակարևորն է: Այսպիսի կանայք հաճախ տառապում են նաև միայնակությունից: Նրանք համառ են մանրուքների հարցում, սիրում են ղեկավարել:
4. Այս շրթներկի տիրուհին շատ վստահելի անձնավորություն է: Այսպիսի կանանց հաճախ նաև անվանում են անձեռնմխելիներ: Նրանք բավականին մեծ կարծիք ունեն իրենց մասին, լավ հետևում են իրենց և զգույշ են: Կենսուրախ լավատեսներ են:
5. Այսպիսի կանայք սիրում են քիթը մտցնել բոլոր գործերի մեջ: Նրանք համարձակ են, նախաձեռնող: Գիտության ասպարեզում այսպիսի լեդիների հաճախ կարելի է հանդիպել:
6. Երկկողմանի սրածայր շրթներկ ունեցողները առեղծվածային կանայք են: Նրանք կենսասեր են, ուրախ, հետաքրքրասեր և մի փոքր էգոիստ: Իրենց հանդեպ ուշադրությունը համարում են բարձր պարգև:
7. Հարուստ երևակայություն ունեցող կանանց շրթներկն է: Նրանք գործունյա են, պատասխանատու, կարող են հեշտությամբ արտահայտել սեփական կարծիքը: Նրան միշտ կարելի է վստահել, չունի կամակորություններ: Նա շատ բան տեսնում է, նկատում, բայց ուրիշների հետ չի շտապում կիսվել:
8. Ստեղծագործ կանանց շրթներկ է: Նրանք լի են գաղափարներով, երևակայությամբ: Նրանք զգացմունքային են, շուտ սիրահարվող: Նման կինը միշտ պատրաստ է օգնության հասնել: Սակայն կարիք ունի մի փոքր կազմակերպվածության:
9. Եթե շրթներկի ծայրը մատիտի նման է սրվել, ուրեմն նրա տիրուհին բավականին բարձր կարծիք ունի իր մասին, հաշվի չի առնում ուրիշների կարծիքը: Սակայն այսպիսի կանայք կարիք ունեն մարդկային շփման, հեշտությամբ կարողանում են լեզու գտնել: Նրանք հիանալի կին են, մայր, տնային տնտեսուհի: Երբեմն համառ են մանրուքներում, բայց ընդհանուր առմամբ ներդաշնակ են, ինքնաբավ:
10. Տձև ծայրով շրթներկ ունեն անվստահ կանայք: Ավելի շուտ սա կանանց այն տեսակն է, որոնք վախենում են վստահել, իրենց անինքնավստահությունը թաքցնում են ակտիվության ետևում: Յուրաքանչյուր մանրուք կարող է հունից հանել նրանց: Չափազանց շատ սիրում են հաճոյախոսություններ լսել:

|
Կարդացեք նաև

Պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային ԱՆՎՃԱՐ մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը, որի շրջանակներում իրականացվում է հղիների նախածծնդյան հսկողություն...


Մոր և մանկան գիտահետոզատական կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Արմինե Սայադյանը «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, որ իրեն հաճախ են դիմում սեռը պլանավորելու...


«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Կանանց կոնսուլտացիայի ծառայություն: Ծառայությունը ղեկավարելու է մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Անահիտ Ջեմիկի Ստեփանյանը: Կանանց կոնսուլտացիայի բաժանմունքում իրականացնելու է հղիների...


Իոնիզացիա չառաջացնող էլեկտրամագնիսական ճառագայթումը կարող է մեծացնել հղիների մոտ վիժման վտանգը. Այդ մասին գիտական աշխատանքը հրատարակվել է Scientific Reports հանդեսում, իսկ այդ հետազոտության...


Ապացուցված է, որ գլխամաշկի հետ ներկի շփման ժամանակ արյան մեջ դրա ներծծումը չնչին է: Բացի այդ, պտուղը շրջապատված է պլացենտայով, որը յուրահատուկ ֆիլտր է և կատարում է պաշտպանական ֆունկցիա...


Բժիշկներն այլևս խորհուրդ չեն տա հղիներին նվազեցնել ֆիզիկական ակտիվության մակարդակը:
ԱՄՆ-ի Վիրջինյա նահանգի ռազմածովային բժշկական կենտրոնի հետազոտական կենտրոնի...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն